Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Անասնակերի թանկացման հետևանքով անասունների զանգվածային մորթ է իրականացվում

Անասնակերի թանկացման հետևանքով անասունների զանգվածային մորթ է իրականացվում
30.01.2013 | 17:06

«2013թ.-ի մայիսին, անասնակերի պակասի հեևանքով, հնարավոր է միսը թանկանա»,-այսօր այսպիսի կանխատեսում արեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ: Նրա խոսքով, այսօր հանրապետությունում անասնակերի թանկացման ու սակավության պատճառով գյուղացիներն անասունների զանգվածային մորթ են իրականացնում և տավարի մսի գինը շուկաներում ընկել է. «իսկ երբ խոտը սկսի աճել, մորթը կկանգնի`մսի գինը կտրուկ կբարձրանա»:

Անասնակերի մեկ պարկը վաճառվում է 2500-3000 դրամով, ինչը, ըստ բանախոսի, երկու անգամ թանկ է նախորդ տարվա գնից: Նա նաև տեղեկացրեց, որ շուտով գյուղերում պարարտանյութ է բաժանվելու. «բաժանվելու է 6 հազար դրամով, հանկարծ գյուղապետերը չփորձեն ավել գումար վերցնեն մեկ տոպրակ պարարտանյութի համար», -շեշտեց պարոն Բերբերյանը: Ըստ նրա, ազոտական պարարտանյութը սահմանափակ չի լինելու , մոտավորապես 30 հազար տոննա, առանց պակասորդի:

Ի դեպ, այս տարի, կառավարության որոշմամբ, ցեցի դեմ պայքարի լուրջ միջոցառումներ են անցկացվելու 40-50 տնտեսություններում:Գյուղատնտեսական տարին, նույնպես հաջող կլինի` ջրի խնդիր չի առաջանա, լավ պայմաններ են ստեղծվելու հացազգիների մշակման համար:

Հրաչ Բերբերյանը անդրադարձավ նաև Սյունիք մարզի արոտավայրերի տրամադրմանը Իրանի Հանրապետությանը: Նա ասաց, որ այն մեր տարածքն է, մեր արոտավայրը, և յուրաքանչյուր երկրի արոտավայր իր անասնագլխաքանակի համար պետք է ծառայի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ